Ալիևը բաց ասում է՝ «Զանգեզուրի միջանցք»-ն պետք է Սյունիք և Վարդենիս «վերադառնալու» համար
ՀասարակությունՎերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված իրավիճակը, ըստ ամենայնի, լուրջ պատճառներ ունի։ Համաձայն ՀՀ ռազմաքաղաքական իշխանություններում մեր աղբյուրի խոսքերի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջնաժամկետ է ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել (այսինքն՝ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս) և լուծել Մեղրիի միջանցքի հարցը։ Հակառակ պարագայում Ալիևը սպառնում է նոր պատերազմ սկսել Հայաստանի դեմ և իր կամքն ուժով պարտադրել հայկական կողմին։
Ըստ մեր աղբյուրի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղ շրջանակում արդեն քննարկել է Ալիևի ներկայացրած պահանջները։ Այդ հարցի կապակցությամբ իշխանական թևը զգուշորեն փորձում է ճշտել նաև խորհրդարանական ընդդիմության կարծիքը։ Այդ է պատճառը, որ «Քաղաքացիական Պայմանագիր»-ը որոշել է համաձայնվել ընդդիմության պահանջին և սահմանային իրավիճակի հարցով փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում։
Ավելին՝ այստեղ