Ալիևն այնքան է հեռու գնացել իր ցանկություններում, որ պահանջում է...
ՀասարակությունՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյան
Հարգելի՛ հայրենակիցներ
Ոգևորվելով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման հարցերում։ Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով։
Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով։ Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։
Ալիևն այնքան է հեռու գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է «սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել»։
Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից։
Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է։ Հուսանք, որ տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան չէ։ Ալիևը Երևանի լուռ պահվածքը, թերևս, գնահատել է որպես թուլության նշան ու անցել գրոհի։ Ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը։
Ավելին՝ այստեղ