Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Թուրքիա
ՀասարակությունԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնում է Թուրքիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Զաքիր Հասանովը Ստամբուլում մասնակցելու է IDEF-2021 պաշտպանական արտադրանքների միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսից բացի, ադրբեջանցի նախարարը թուրքական պաշտոնական շրջանակների հետ կունենա նաև մի շարք հանդիպումներ։ Ցուցահանդեսն անցկացվելու է օգոստոսի 17 -20 -ը Ստամբուլի TÜYAP կենտրոնում: Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո: Մասնակից ընկերությունների քանակով IDEF-ը տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը:
Ավելին՝ այստեղ