Լրահոս
Կարևոր


Սերժ Սարգսյանի՝ արցախյան այցելության հիմնական ուղերձը. Past.am

Քաղաքականություն
Անցած տարվա պատերազմից հետո Արցախը ոչ միայն կորցրել է իր տարածքների 75 տոկոսը, այլև կանգնել իր գոյությունը շարունակելու վտանգի առաջ։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը, ոգևորված իր հաղթանակով, բոլոր հնարավոր քայլերին դիմում է, որպեսզի կարողանա իր իշխանությունը տարածել Արցախի վրա։
 
Եվ պատահական չէ, որ գրեթե ամեն մի հարմար առիթի Ալիևը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականապես լուծվել է ու մեկընդմիշտ մնացել անցյալում։ Իսկ այսպիսի հայտարարությունները լիովին արտացոլում են Արցախից այսօր մնացած փոքր հատվածն էլ խժռելու ադրբեջանական մտադրությունների ողջ պատկերը։
 
Ճիշտ է՝ ռուս խաղաղապահներն իրենց վրա են վերցրել Արցախում անվտանգության ապահովման հիմնական առաքելությունը, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է վերջնականապես իր «ձեռքերը լվանա» Արցախից։
 
Դեռ ավելին՝ Արցախի համար այս ծանր փուլում Հայաստանն ուղղակի պարտավոր է առավել մեծ ուշադրություն դարձնել Արցախի թեմային։ Այս տեսանկյունից հատկանշական է օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած այցելությունը։
 
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա Սարգսյանի հերթական այցելությունն է Արցախ, և այստեղ ոչ մի արտառոց բան չկա:
 
Սակայն ՀՀ երրորդ նախագահի՝ վերջին այցն Արցախ առավել խորհրդանշանական բնույթ է կրում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի նախկին ղեկավարները, ներկա բարձրաստիճան պաշտոնյաները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում են Արցախ այցելությունից։
 
Պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին թերևս միայն այն ժամանակվա արտգործնախարար Արա Այվազյանը հանդգնեց այցելել Արցախ։ Եվ դրան հետևեց պաշտոնական Բաքվի կոշտ արձագանքն ու հոխորտանքները, թե իբր Երևանը խախտում է եռակողմ պայմանավորվածությունները։
 
Արտգործնախարարի այցելությունից ի վեր ՀՀ իշխանությունները ամեն կերպ խուսափում են Արցախ այցելությունից։ Իսկ Արցախի՝ հայկական պետականության կարևորությունն ընգծելու տեսանկյունից շատ կարևոր քայլ կլիներ, եթե ընտրվելուց անմիջապես հետո Փաշինյանն իր առաջին այցն, օրինակ, նախաձեռներ դեպի Ստեփանակերտ։
 
Բայց, ցավոք սրտի, ներկայիս իշխող ուժի համար Արցախյան հիմնահարցը կարծես թե դարձել է բեռ, որից օր առաջ պետք է ազատվել։ Դրա համար էլ նրանք ամեն քայլափոխի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են Անկարայի ու Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ առանց Արցախի անկախության անհրաժեշտության մասին որևէ խոսք ասելու։
 
Այսինքն, ՀՀ իշխանությունները իրենց զիջողական մոտեցումներով դեռևս առաջ են շարժվում Բաքվի գծած օրակարգով։ Չէ՞ որ Արցախ այցելության միջոցով Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները հնարավորություն կստանային հատուկ ընդգծել Արցախի՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակը։
 
Ուստի նախագահ Սարգսյանի այցելությունն Արցախ մեծ հաշվով իր մեջ յուրահատուկ ուղերձ է պարունակում, որ քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչները ևս իրենց մեջ ուժ գտնեն և հետևելով իր օրինակին՝ այցելեն Արցախ։
 
Արթուր Կարապետյան
 
Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին