Շնող գյուղի հանդամասում տրակտորը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդամասում․ հայր ու որդի տեղում մահացել են
ՀասարակությունԱյսօր, օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։
Իչնպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։
Փաստի առթիվ Դ․ Խաչատրյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ավելին՝ այստեղ