ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածել
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել հիվանդանոցներում բուժվող եւ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող հեռավոր շրջանների քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Զինծառայողների կողմից արյան հանձնումը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով` ի պատասխան տեղական իշխանությունների` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնին ուղղված օգնության դիմումին:
Մոտ 100 ռուս զինծառայող արձագանքել է կոչին եւ կամավոր հանձնել իրենց արյունը: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից` Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժնի հիման վրա:
Ավելին՝ այստեղ