Գեղարքունիքում վրաերթի են ենթարկվել 34-ամյա տղամարդուն և նրա 3-ամյա երեխային
ՀասարակությունԵրեկ՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16։25-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի փակ՝ տրավմա, որովայնի սուջային պատի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարուխան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Երջանիկ Դ-ն, իսկ «աջ ակնակապիճի վնասվածք, հեմատոմա» ախտորոշմամբ՝ Սարուխան գյուղի բնակիչ՝ 3-ամյա Ալեքս Լ-ն։
Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ Երջանիկ Դ-ն հայտնել է, որ իրենք վնասվածքները ստացել են Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։
Ավելին՝ այստեղ