Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել է. կա զոհ եւ տուժածներ
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ) եւ բռնկվել. ուղեւոր Մ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Ավելին՝ այստեղ