Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուստամ Բաքոյանի հետ
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինել և աջակցել դրանց լուծմանը:
Շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավարին Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար:
Ավելին՝ այստեղ