Կասետային ռումբի պայթյունից վիրավորում ստացվածները երեքն են
ՀասարակությունՆախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից երեկ՝ օգոստոսի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացածները երեքն են։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության, իսկ երրորդինը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ին փոխանցել են Արցախի Առողջապահության նախարարությունից։
Ծայրահեղ ծանր և միջին ծանրության վիճակում գտնվողներն այս պահին վիրահատվում են։
Ավելին՝ այստեղ