ԿԳՄՍ-ի նոր որոշումը
Հասարակություն2021թ.–ի սեպտեմբերից այն դպրոցները, որտեղ առարկայական ուսուցչի պակաս կար, այդ առարկաները կկարողանան դասավանդել էլեկտրոնային եղանակով՝ մենթոր դպրոցների միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի ուսուցչի պակաս ունեցող 101 դպրոցներում էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ ստեղծվեցին։
«Այս տարի ընտրվեցին 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները պետք է դասավանդեն ուսուցչի պակաս ունեցող դպրոցներում՝ էլեկտրոնային եղանակով։ Այժմ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իրականացնում է 18 դպրոցների վերապատրաստումներ։
Սեպտեմբերից մենթոր դպրոցները կիրականացնեն անհրաժեշտ առարկաների էլեկտրոնային դասավանդումը այն երեխաների համար, որ հակառակ պարագայում զրկված կլինեին տվյալ առարկան սովորելու հնարավորությունից։
Ավելին՝ այստեղ