ՊԵԿ-ը տեղեկացնում է
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ այն հարկ վճարողներն, ովքեր հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են 23-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ ծանուցում և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից՝ միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները պետք է ներկայացնեն նշված ժամկետում:
Դիմումները լրացնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.
- բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին,
- դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ,
- պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը:
Ավելին՝ այստեղ