Լրահոս
Կարևոր


Նոր իրավիճակ. պաշտպանության նախարարի կոշտ հանձնարարությունը

Հասարակություն

Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնամուտը նշանավորվեց ԶՈՒ բարձրագույն հրամկազմի հետ նրա խորհրդակցության ընթացքում տրված կոշտ ցուցումով՝ թույլ չտալ Հայաստանի սահմանների ուղղությամբ հակառակորդի որևէ առաջխաղացում: Ավելին, ոչ պաշտոնական աղբյուրներով հրապարակ բերվեց առավել կոշտ ձևակերպում՝ կրակ բացել Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության ցանկացած փորձի դեպքում: Երևանից հնչող հայտարարությունները ըստ էության աննախադեպ կոշտ են ոչ միայն վերջին շաբաթների, այլ ընդհանրապես հետպատերազմյան ամիսների համար: Ընդ որում, դրա շատ զգայուն ցուցիչ էր նաև Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստն ու անդրադարձը Հայաստանի «ագրեսիվ հռետորաբանությանը»: Այլ կերպ ասած, Երևանի հաղորդագրությունն աննախադեպ էր այնքանով, որ արձագանքի անհրաժեշտություն զգաց նաև Անկարան: Իհարկե, այդ արձագանքը պայմանավորող գործոնները թերևս բազմազան են, սակայն բոլոր դեպքերում ակնառու է, որ Երևանը անուղղակիորեն ազդարարում է նոր իրավիճակի մասին: Գործնականում դա զգացվեց Գեղարքունիքի ուղղությամբ, երբ հայկական կողմը թերևս առաջին անգամ կոշտ դիմադրության արժանացրեց ադրբեջանական սադրանքը: Պաշտպանության նոր նախարարի հայտարարությունը թերևս կոչված էր ազդարարել, որ Գեղարքունիքը ոչ թե բացառություն էր, այլ, հետայսու՝ օրինաչափություն և անգամ հանձնարարական: Սրա ռացիոնալ անհրաժեշտության մասին խոսել ենք բազմիցս, նշելով, որ Հայաստանի սահմանային կիլոմետրերը և դիրքերը ըստ էության թանկ են բացառապես Հայաստանի համար, հետևաբար դրանց պաշտպանության հարցում պետք չէ ապավինել թե ՀԱՊԿ, թե ՄԱԿ ԱԽ, և թե այլ երրորդ կողմի: Այդ պաշտպանությունը կամ կիրականացնի, իրականացնելու կարողություն կկուտակի հայկական կողմը, կամ Ադրբեջանը ռազմական շանտաժի քաղաքականությամբ կփորձի պարտադրել քաղաքական օրակարգ: Միաժամանակ, որքան էլ այդ պարտադրանքը որոշակի գործոնների ու հանգամանքների բերումով պարտադրանք է նաև Մոսկվայի հանդեպ, Ռուսաստանն այդուհանդերձ անկարող է լինելու գործնական ներգրավվածություն ունենալ այն հատվածներում, որտեղ իրավիճակն այսպես ասած մարտական է: Փոխարենը, Մոսկվան հայտնվեց Ոսկեպարում: Եվ այդ ֆոնին էլ է ուշագրավ Թուրքիայի ԱԽ արձագանքը, հատկապես, եթե այն դիտարկենք որոշակի «նախադեպային» իրավիճակի հետ: Թուրքիան գործնականում նույն կերպ զգայուն արձագանքեց 2020 թվականի հուլիսի իրադարձություններին, երբ հուլիսի 12–ին եղավ հայտնի միջադեպը, որ տվեց մոտ հնգօրյա մարտական հայտնի գործողությունների առիթ, որոնք Ադրբեջանում կարող էին ավարտվել ընդհուպ իշխանությունից Ալիևի որևէ կերպ հեռանալով: Հուլիսի 12-ի միջադեպին հաջորդ առավոտյան բավականին զգայուն արձագանքեց Թուրքիան, այդ արձագանքում բավականին նուրբ տողատակով դարձյալ խոսելով պայմանավորվածություններից, նկատելիորեն ակնարկելով Ռուսաստանին: Այդ իմաստով, այն, որ 2020 թվականի հուլիսին սահմանային մարտերը Ադրբեջանում ունեցան ներքաղաքական մեծ ռեզոնանս և կարող էին ավարտվել Ալիևի հեռացումով, հուշում էր, որ տեղի ունեցածը անշուշտ լոկ սահմանային սադրանքի հետևանք չէր, այլ ավելի խորքային քաղաքական գործընթացի: Եվ Անկարայի արձագանքը այն ժամանակ պայմանավորված էր թերևս դրանով, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին ավելի վաղ եղել էին ավելի թեժ իրողություններ, սակայն չէր եղել այդպիսի արձագանք Թուրքիայից: Ահա այդ իմաստով, հատկանշական է Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման մասին տեղեկատվության ֆոնին Անկարայից ԱԽ նիստի արդյունքում հնչած արձագանքը: 

Ավելին՝ այստեղ

Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»