Մահացածն ու վիրավորները 102 ռազմաբազայի ծառայողներ են. մանրամասներ Երևան-Գյումրի վթարից
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել վթարից: Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ 4 հոգի դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որոնցից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, իսկ մեկին դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Փրկարարներն այնուհետև մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Ավելին՝ այստեղ