Լրահոս
Կարևոր


«Առ այսօր որևէ միջամտության չեմ դիմել, որովհետև համերաշխ եմ ինքս ինձ հետ, տարիքս չեմ թաքցնում»․ Նունե Եսայանի տարեդարձի ամենակարևորն նվերն ու երջանկությունը

Ֆոտո

Երգչուհի Նունե Եսայանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, նա դառնում է 52 տարեկան։ Այս առիթով Tert.am Life–ը զրուցել է երգչուհու հետ։

«Օրս սկսել եմ շնորհավորանքներ ստանալով և ծաղիկներով առաջինը՝ ընտանիքիս, հետո շատ կարևոր մարդկանց կողմից։ Երգչի համար ծաղիկներն ամենակարևոր նվերն են։ Նյութական նվերով ոչ ոքի չես զարմացնի, ինձ համար վերաբերմունքն ու հարաբերություններն են ամենակարևորը։ Տարեդարձս ընտանիքիս հետ նշել սկսել ենք ուղիղ կեսգիշերին, միմյանց շնորհավորեցինք, որ իրար ունենք։ Ես երջանիկ եմ, որ ունեմ այս ամենը, այս ընտանիքը։ Իմ ամուսինը՝ Ավոն, մեր երեխաները՝ Հենրին և Էլիզաբեթը, իմ մեծ ընտանիքը, իմ երջանկությունն են»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ երեկոյան օրը կտոնեն իրենց տանը՝ ամենահարազատ մարդկանց հետ։

Նունեն սովորաբար օրը նշանավորում է նաև աշխատանքային նորությամբ, այս տարի այդպես չեղավ, ասում է՝ հավաք կամ համերգ չկազմակերպելու պատճառը համավարակն է, սակայն Կիպրոսում օրեր առաջ համերգ է ունեցել, որն էլ համարել է նախածննդյան հավաքույթը։

Առաջիկայում երգչուհին նոր երգ կթողարկի, որի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը հենց այսօր նվեր է ստացել Ավետ Բարսեղյանից․ «Հուսով եմ՝ շատ չի ուշանա։ Երգը սիրային թեմայով է, այն կլինի նվեր և՛ ինձ համար, և՛ իմ կողմից՝ ընտանիքիս»։

Երգչուհին շեշտում է, թե որքան երջանիկ է։ Հենց դրանով է պայմանավորում իր երիտասարդ ու առույգ լինելը։ Ասում է՝ մեծանալուց չի վախենում։

«Ես շատ հաշտ եմ տարիքիս հետ։ Ամենակարևորն այն է, որ ֆիզիկապես լավ զգամ ինձ, ուժ ունենամ երգելու։ Նայում եմ շուրջս ու շնորհակալություն հայտնում Աստծուն, որ տարբերվում եմ իմ տարեկիցներից։ Դա առաջին հերթին գենն է, հետո մարդու ապրելակերպն ու երջանկությունը։ Երբեք չեմ վախենում ասել իմ տարիքը։ Դա շատ նորմալ է, առաջ ենք գնում ոչ թե հետ, պետք է մեծանանք, դրանից փախուստ չկա։ Ես իմ կնճիռների հետ էլ եմ շատ հաշտ։ Բա մարդու դեմքին պետք է երևա իր իմաստնությունը, խելամտությունը, որոնք ուղիղ կապ ունեն իր տարիների հետ։ Հենց դա է գեղեցկացնում։ Ցավում եմ, որ հիմա 20 տարեկան դիմում են միջամտությունների, փոխում իրենց։ Հասկանում եմ, որ մեծ տարիքում կարելի է որոշակի թերություններ շտկել, սակայն երիտասարդ տարիքում այդքան բան փոխել։  Ինքս առ այսօր որևէ միջամտության չեմ դիմել, բայց ոչ թե որովհետև դեմ եմ, այլ որովհետև համերաշխ եմ ինքս ինձ հետ։ Մարդն ինքն իր հետ պայքար է սկսում, երբ ներքին համերաշխությունը խախտվում է»,– ասաց երգչուհին։

   
Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարքԵս հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. ՊեսկովԹեժ իրավիճակ Վեհարանի բակում Իշխանությունների հերթական ձախողումը. Մայր Աթոռի պաշտպանության համար շուրջ 10,000 քաղաքացի էր հավաքվելԻնչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ ՓաշինյանSchiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով«Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասինՄեր ժողովրդի պատասխանը բանսարկուներին և խառնակություն սերմանողներին. Ավետիք ՉալաբյանԵվրոպական խորհրդի այս նիստում մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ 2 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ. ֆոն դեր ԼեյենՇնորհակալություն մեր ժողովրդին, որ դուրս եկավ պաշտպանելու մեր միասնությունը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի այսօր. ադրբեջանական լրատվամիջոցներԵրևանում կկառուցվի անտուն շների կացարան Խնդիրը պետք է լուծել շուտափույթ. «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին. ՄԻՊՆարեկ Կարապետյանը և քաղաքացիները ողջունում են Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՍպերցյանը ճանաչվել է ՌՊԼ-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ Մեր Տիրոջ իջման վայրը պիտի լինի միայն սիրո և համերաշխության վայր. Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է՝ հայտնելու իր աջակցությունը սուրբ եկեղեցունՀազարավոր հավատացյալներ ողջունում են Վեհափառ Հայրապետին Մայր Տաճարի դիմաց. «ՀայաՔվե»-ի անդամները ևս նրանց շարքում ենԴու թագավոր չես․ դու պատմության մեջ մոլորված վարչապետ ես. Ավետիք ՉալաբյանԳիտեմ՝ տիրադավ եպիսկոպոսներից մի քանիսը շատ բացասական կարծիք ունեն Փաշինյանի մասին. Նարեկ Կարապետյան Հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը քայլեր են Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ. Նարեկ Կարապետյան «Մեր ձևով» շարժման անդամները Սուրբ Էջմիածնում են Քաղաքացու անունից պահանջներ ներկայացնելը վարչապետի հերթական մանիպուլյացիան է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանից Հայաստան բենզինը սկսեց «հոսել» Օվերչուկն իր հետ զգուշացումներ է բերել Երևան «Շիշ բռնողին» այլևս չի հաջողվի բռնել Փաշինյանի շիշը Փաշինյանն անցել է «ռուբիկոնը». Վերջին գրոհը եկեղեցու դեմ 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում, մասնակցելու եմ միասնականության ու համերաշխության ժամերգությանը. Մարիաննա Ղահրամանյան Աղոթենք համերաշխության և միասնականության համար. Անդրանիկ ԳևորգյանԱղոթենք ազգային համերաշխության համար. Ալիկ Սարգսյան Չենք տրվում սադրանքների. մենք միասնական ենք և մեր եկեղեցու կողքին ենք. Գոհար Ղումաշյան16.00-ին լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ որդիաբար իմ խոնարհումն և աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն. Արեգա ՀովսեփյանԱղոթենք համերաշխության և միասնականության համար. «Մեր ձևով» Խրախուսանքները նոր ուժ ու եռանդ կարող են հանդիսանալ առաջիկա տարվա ընթացքում նոր մեդալների նվաճման համար․ Հովհաննես ԾառուկյանԻնժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ Մարդը պետք է լինի իրական արժեք այս երկրի համար․ Ցոլակ Ակոպյան Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․ Ներկայիս կառավարությունը զորք բերելու լեգիտիմ պատճառ է փնտրում. Էդմոն Մարուքյան Դեռևս ուշ չէ զղջալ և դարձի գալ` ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շահ մեր ժողովրդի. Հայկ Իգնատյան«Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեր արժեքներն են նսեմացնում․ Ատոմ ՄխիթարյանՑանկացած ոտնձգություն կաթողիկոսի անձի դեմ, ոտնձգություն է Եկեղեցու դեմ. Մենուա ՍողոմոնյանՍուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե«Խաղաղության» գինը․ ում հաշվին է գործարկվում Վաշինգտոնում կնքված հուշագիրը Գործող իշխանության հակաեկեղեցական քայլերը․ նոր գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ»Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ»«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ»