Երևանում Nissan-ում հեղուկ գազ լիցքավորելուց հետո հրդեհ է բռնկվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
ՀասարակությունԵրեւանում, այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։50-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել է 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, վառվող ավտոմեքենայից մոտ 400 մետր հեռավորության վրա գործող հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակիցները կրակմարիչներով փորձել են սեփական ուժերով մարել ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Նրանք նաև օգնություն են ցուցաբերել վարորդին, որից հետո քաղաքացիական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հրշեջները մարել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ավելին՝ այստեղ