Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 137, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 476 է, մահվան դեպքերինը՝ 5743
ՀասարակությունՀայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 476-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4621 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1122 է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5743-ի:
Ավելին՝ այստեղ