Լրահոս
Կարևոր


Նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում 45 մլն դոլարի հերոին է հայտնաբերվել․ ՊԵԿ (տեսանյութ)

Վիդեո

Պետական եկամուտների կոմիտե

2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:

Պետական եկամուտների կոմիտեում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող և առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ: Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում:

Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:

2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել ու պահեստավորվել օգտագործված ապրանքը: Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ:

Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ: Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն:


Ավելին՝ այստեղ

Նոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան