Լրահոս
Կարևոր


Խորթ հայրը երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ ու ծեծել. երեխան մահացել է

Հասարակություն

 

«Փաստինֆո»-ն գրում է․ Արարատի մարզում 1.5 տարեկան երեխան օրեր շարունակ ծեծի է ենթարկվել և մահացել՝ գլխուղեղի վնասվածքներից։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալի աթոռին են երեխայի հարազատ մայրը, խորթ հայրն ու տատը։

Հիշեցնենք՝ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ տղա երեխա, որի մարմնի վրա հայտնաբերվել են մի շարք մարմնական վնասվածքներ, իսկ փոքրիկի մահվան պատճառը դարձել էր գանգուղեղային տրավման։

Պարզվել է, որ փոքրիկը դարձել է ընտանեկան բռնության դաժան զոհ։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ երեխայի մայրը և խորթ հայրը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 2020թ նոյեմբեր ամսից, բնակվել համատեղ բնակվել Արարատի մարզում՝ տղամարդու հոր, նրա կնոջ եւ նրանց երկու անչափահաս դստրերի հետ։

2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, 1,5 տարեկան երեխան չքնելու և լաց լինելու պատճառով հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, ինչը չհանդուրժելով երեխայի խորթ հայրը երեխայի մոր և խորթ տատի հետ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով շուրջ 5 օր շարունակ՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ դեմքի, որովայնի, մեջքի, հետույքի շրջանում, որին զուգահեռ խորթ հայրը, դրսևորելով ակնհայտ հակակրանք երեխայի նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, իսկ մայրը և տատը, գիտակցելով, որ երեխան ունի դեղահաբերից ալերգիա, երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով, նրան՝ առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, խմեցրել են «Ռիմեդրոլ» տեսակի դեղահաբ։

երեխա

Նման պայմաններում երեխայի մոտ առաջացել է էմոցիոնալ խանգարում, վախի և տագնապի մթնոլորտ։ Երեխային պարբերաբար պատճառել են ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք՝ երեխայի ենթագիտակցության մեջ դաջելով սիրված չլինելու և անպիտան լինելու զգացում։

Ավելին՝ երեխայի խորթ հայրը դեպքի օրը՝ փետրվարի 6-ին, ուժգին հարվածներ է հասցրել երեխայի գլխին՝ հնչեցվելով «մեռի, քեզանից պրծնենք այ բիճ, ինչի չես քնում» արտահայտությունը, հարվածների հետևանքով երեխան թուլացել և ընկել է բազմոցին։ Տեսնելով, որ երեխան արդեն թուլացել և ընկել է, տղամարդը բազմոցի ծածկոցը գցել է երեխայի վրա և կրկին բռունցքներով հարվածել է երեխայի գլխին և մեջքին։

Դեպքին ականատես են եղել տղամարդու հայրը և իրենց տանը հյուրընկալած տղամարդ, որոնք հորդորել են դադարեցնել երեխային հարվածներ հասցնելը՝ նշելով, որ երեխան կմահանա։ Հորդորը, սակայն անտեսվել է երեխայի խորթ հոր կողմից, վերջինս վերցրել է երեխայի ծոծրակից, տեղափոխել ննջասենյակ և մտցրել լվացքի մեքենայի մեջ, որտեղ կրկին հարվածներ է հասցրել երեխային։

Ստացած վնասվածքներից էլ փոքրիկը մահացել է։

Ավելին՝ այստեղ

 

Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»