Թուրքիայից Ռուսաստանին առաջարկել են պայմանագիր ստորագրել. Ինչ պետք է տա Ռուսաստանը, ինչ՝ Թուրքիան
ՀասարակությունՌուսաստանն ու Թուրքիան կարող են Ղրիմի մասով պայմանագիր ստորագրել, ինչի դիմաց Ռուսաստանը կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն: Այս մասին Լենտայի հետ զրույցում ասել է թուրք պրոֆեսոր Հասան Ունալը:
Թուրք պրոֆեսորը Ռուսաստանին առաջարկել է գլխավորել հանրապետության ճանաչմանն ուղղված շարժումը՝ նշելով, որ միավորված Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը չի բխում Ռուսաստանի շահերից: Դրա փոխարեն Թուրքիան կարող է վերականգնել Ղրիմի հետ ավիահողարդակցությունը, հրաժարվել նարատիվից, թե Ղրիմն Ուկրաինայի մաս է: Ունալը ընդունում է, որ սա իրատեսական սցենար չէ՝ հաշվի առնելով կողմերի հռետորաբանությունը, սակայն հիշեցնում է, ո հռետորաբանությունն օգտագործվում է, որպեսզի հետո կողմերը կարողանան ավելի ուժեղ դիրքեր ունենալ բանակցությունների ժամանակ:
Ավելին՝ այստեղ