Խոշոր վթար Երևանում
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր, հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ֆուչիկի 1-ին նրբանցք 3-րդ շենքի դիմաց բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներվ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ավագ տեսուչներ Նարեկ Մուրադյանն ու Ռաֆայել Կիզիրյանը։ Իսկ տեսուչներ Սարո Դավթյանն ու Դանիել Գրիգորյանը դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։
Ավելին՝ այստեղ