Ինչպե՞ս կարող էի ժեխի հարսանիքին լինել. ես գնացել էի զինվորի հարսանիքի, ոչ թե շիշ բռնողի. Պավլիկ Մանուկյան
Հասարակություն«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքին։
Կայքի հաղորդմամբ, հուլիսի 24–ին կայացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքը։ Համացանցում այդ հարսանիքից տարածված լուսանկարներից մի քանիսում, ի թիվս այլոց, նաեւ երեւում էր «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։ Երեկվանից համացանցում տարածվում էին լուրեր, որ Պավլիկ Մանուկյանը եւս մասնակցել է Հայկ Սարգսյանի հարսանիքին։
168.am-ի հետ զրույցում Մանուկյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել է այդ հարսանիքին։
Ավելին՝ այստեղ