Ծանր տեխնիկա էր աշխատում, սովորական ավտոմատի կրակոցներ չէին․ Ազատ գյուղի բնակիչ
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վարդան Ներսիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ գյուղում ևս լսելի են եղել ինտենսիվ կիրակոցի ձայներ։ Վստահ է, որ աշխատում էր նաև ծանր տեխնիկա։
«Ժամը 17։00-ի դրությամբ կրակոցների ձաներ լսեցինք։ Մինչև երեկոյան ժամը յոթի դրությամբ կրակոցները կային, բայց բավականին հեռվից էին։ Կարծում եմ ծանր տեխնիկա էր աշխատում, սովորական ավտոմատի կրակոցներ չէին»։
Ներսիսյանը վստահեցնում է, որ հիմա իրավիճակը հանգիստ է, ձայներ չեն լսում։
Ազատ գյուղի հիմնական դպրոցում ութ աշակերտ կա, որոնց համար ևս անսովոր է այս իրավիճակը։ Երեխաները բոլորը գյուղում են, ծնողները ևս՝ առօրյա իրենց հոգսերով են զբաղված։
Ավելին՝ այստեղ