Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է․ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը
ՀասարակությունԱդրբեջանի Պաշտպանության նախարարությունը արտակարգ հայտարարություն է տարածել Քարվաճառի տարածաշրջանի պետական սահմանին Ադրբեջանի և Հայաստանի զորքերի ստորաբաժանումների միջև փոխհրաձգության մասին:
«Ժամը 22։11-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Քելբաջարի(Քարվաճառ) շրջանում փոխհրաձգությունը շարունակվում է»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ այսօր ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրության մեջ նշում է, թե հայկական կողմի բացած կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակազդող գործողությունների չի դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Ավելին՝ այստեղ