Որդու զոհվելուց ամիսներ անց հուղարկավորեցին նաև հորը՝ Ջրականում հերոսացած Ապարանցի Ռեմբոյին
ՀասարակությունԱրագածոտնի Վարդենիս գյուղն այս օրերին վերջին հրաժեշտն է տալիս անմահ հերոս Ներսես Աղաբաբյանին` Ապարանցի Ռեմբոյին: Դեռ ամիսներ առաջ պատերազմում զոհված որդու` Վահեի հուղարկավորության օրերին հարազատները անորոշության մեջ էին. կամավոր ռազմաճակատ մեկնած Ռեմբոյից օրեր շարունակ լուր չկար:
Կասկածները, թե Ռեմբոն կարող է գերեվարված լինել, փարատվում էին նրա այն տեսակով, որ Ռեմբոն վերջին նռնակով կպայթեցներ իրեն, բայց գերի չէր ընկնի:
Այո՛, Ռեմբոն մարտնչել էր մինչև վերջ, արկերի տարափի տակ չէր նահանջել` անմահանալով Ջրականի համար մղվող մարտերում:
Այդպիսին էր Ռեմբոն և մինչև կյանքի վերջին շունչը այդպիսին մնաց: Մասնակցել էր նաև Արցախյան առաջին պատերազմին և, ինչպես բնորոշ էր խոնարհ հայ ազատամարտիկին, երբեք չէր խոսում պատերազմից, առավել ևս՝ իր կատարած սխրագործություններից:
Մարտական ընկերները հետագայում պատմում էին, թե ինչպես է Ռեմբոն ժամեր շարունակ երկու գնդացրով միայնակ պահել մարտական դիրքը՝ մինչև օգնություն էր տեղ հասել:
Տարիներ առաջ`Մայիսի 28-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառման ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանի «Ոնց ես, Ռեմբո՛» հայտնի ողջույնը տպավորել էր բոլորին:
Ավելին՝ այստեղ