Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
ՀասարակությունԱյս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է՝ փակելով Մոսկովյան փողոցը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:
Ավելին՝ այստեղ