ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել տեղաշարժի ժամանակ. 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ուղղությամբ, մեկն էլ՝ հակառակ:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների տեղաշարժը:
Խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբավորումները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք Մարտունու շրջանում:
Ավելին՝ այստեղ