Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել. Ինչ իրավիճակ է հիմա
ՀասարակությունԳիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանյը։
«Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», - ասել է համայնքապետը։
Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։ Նշենք, որ գրեթե այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հրետակոծում էր հայկական դիրքերը Արարատի մարզում՝ Երասխում։
Ավելին՝ այստեղ