Երասխը Երևանի դարպասներն են։ Զգոն եղեք, և մի կարծեք, թե Արցախյան խայտառակ պատերազմից ու պարտությունից հետո, հենց այնպես կրակում են դեպի Երևան տանող դարպասներին։ Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը։
Եթե պետությունը պատերազմի եւ խայտառակության միջև ընտրություն կատարելիս, ընտրում է խայտառակությունը, ապա նա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն: Սա ասել է Ուինսթոն Չերչիլը։
Նիկոլ ընտրելով՝ մենք ընտրել ենք խայտառակությունը, հետևաբար նաև հնարավոր պատերազմը։
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլը խոսել է նոր ռազմական բախումների հավանականության մասին։ Մենք դրա մասին խոսում ենք դեռևս 2020թ. դեկտեմբերից՝ առ այսօր։ Բայց ինչ օգուտ. լսողները խլացել են, տեսնողները՝ կուրացել։
Ավելին՝ այստեղ