Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր․ ՊՆ
ՀասարակությունՀուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Ավելին՝ այստեղ