Բոլիվիայում ավտոբուսը 150 մետր բարձրությունից գլորվել է ձորը․ Մահացել է ավելի քան 30 մարդ
ՀասարակությունԱռնվազն 31 մարդ է մահացել Բոլիվիայում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է Unitel հեռուստաալիքը:
Բացի այդ, ևս տասը մարդ ստացել է տարբեր վնասվածքներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ երկու տուժածների վիճակը ծանր է: Տեղում փրկարարները շարունակում են աշխատանքները: Զոհերի հարազատները ժամանել են դեպքի վայր:
Ավելին՝ այստեղ