ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՀումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուս զինվորական բժիշկների ժամանման առիթով գյուղի վարչակազմը տեղի հիվանդանոցում աշխատասենյակներ է պատրաստել գյուղի բնակիչներին ընդունելու և բժշկական որակյալ օգնություն ցուցաբերելու համար:
«Մեր գյուղում մոտ 1400 տեղաբնակ կա, ինչպես նաև 160 փախստական։ Մեր հիվանդանոցում բժիշկներ չկան, միայն բուժքույրեր են։ Բժիշկների կարիքը շատ է զգացում։ Շնորհակալ ենք խաղաղապահներին օգնության համար»,-ասել է Վանքի գյուղխորհրդի փոխնախագահ Սերգեյ Բաղրամյանը։
Բժիշկները խորհրդատվական և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել տեղի բնակիչներին։
«Աչքերս են տանջում, կատարակտ ունեմ, շտապ վիրահատություն է պետք․․․ Ապրեն։ Բողոք չունեմ, լավ է։ Ամենակարևորը՝ երևում է, թե ինչպես են վարվում պացիենտների հետ»,-ասում է գյուղի բնակիչ Մելա Հակոբյանը։
Ավելին՝ այստեղ