1 շաբաթում՝ 8-րդը. Երկրաշարժ տարածաշրջանում
Հասարակություն3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավային Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան)՝ Դմանիսի քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա (104 կմ հեռավորության վրա Թբիլիսիից), հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:42-ին: Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Ավելին՝ այստեղ