Իրաքի դիմադրության խումբը խոստանում է դուրս բերել ամերիկացիներին Իրաքից
ՀասարակությունԻրաքի դիմադրության ուժերը հանգիստ չեն թողնի ամերիկացիներին, քանի դեռ նրանք չեն լքի երկրի տարածքը: Այդ մասին հայտարարել է «Հարաքաթ Հեզբոլա ալ Նուջաբի» գլխավոր քարտուղար Աքրամ ալ Քաբին, հաղորդում է Тasnim-ը:
Աքրամ ալ Քաբին ընդգծել է, որ իրաքցիները կտոնեն «երկրի ազատագրումը ընկած ամերիկյան զինվորների մնացորդների վրա, որոնք օկուպացրել են երկիրը 2003 թվականին»: Ալ Քաբին հայտարարել է, որ ամերիկացիները կապահովեն խաղաղություն միայն այն բանից հետո, երբ լքեն Իրաքն ու դադարեն իրենց զարհուրելի, անընդունելի միջամտությունն Իրաքի ներքին գործերին»: «Դուք՝ ամերիկացիներդ, Իրաքում բազմաթիվ խնդիրների աղբյուրն եք»,-հավելել է նա:
«Ինչպե՞ս մենք կարող ենք հանգիստ թողնել ձեզ, քանի դեռ մենք վրեժ չենք լուծել Ղասեմ Սուլեյմանիի եւ Աբու Մախդի ալ Մուխանդիսի սպանության համար, եւ քանի դեռ դուք շարունակում եք սպանել հերոսական մարտիկներին, որոնք պաշտպանում են սահմաններն ու Իրաքի անկախությունը»,-ասել է ալ Քաբին:
Ավելին՝ այստեղ