Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա մեկ զոհ
ՀասարակությունՀուլիսի 10-ին՝ ժամը 16։08-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի թևերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Toyota Corolla (վարորդ` Ռ. Օ., ծնված 1988 թ.) և Honda Elysion (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1999 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ս․ Ղ․-ն (ծնված 2003 թ.) տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Honda Elysion ավտոմեքենայի վարորդին և մահացած ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ավելին՝ այստեղ