Թուրքիայից Ճապոնիա մեկնողները եռօրյա պարտադիր կարանտին կանցնեն
ՀասարակությունՃապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից և ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց:
Իսկ ավելի քան 15 երկրների դեպքում կիրառվելու է եռօրյա պարտադիր կարանտին: Այդ երկրների շարքում է նաև Թուրքիան, որի հետ նույն ցուցակում են հայտնվել Եգիպտոսը, Բելառուսը, Լիբիան և այլ երկրներ:
Ամենախիստ կարանտինը նախատեսված է Ինդոնեզիայից, Զամբիայից ու Ղրղստանից ժամանած եկած անձանց համար՝ 10 օր:
Ավելին՝ այստեղ