Սևանի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար ձեռք կբերվեն մեքենամեխանիզմներ
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մշակված նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման համար նախատեսված 208,238.5 հազար դրամ գումարի վերաբաշխում, որի շրջանակներում ձեռք կբերվեն համապատասխան մասնագիտացված մեքենամեխանիզմներ։
Ըստ հիմնավորման, Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականցման նպատակով՝ Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան ընկերության հետ 2019 թվականին կնքել է պայմանագիրը:
Պայմանագրի շրջանակում 2019-2021թթ. նախատեսվել էր մաքրել 750հա ջրածածկի ենթակա տարածք, սակայն մաքրման աշխատանքները կատարվել են ոչ պատշաճ։ Այդ իսկ պատճառով նախարարությունը նախաձեռնել է աշխատանքները իրականացնել անմիջականորեն «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի միջոցով։ Այդ նպատակով նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ, իրականացնել չմաքրված տարածքների մաքրման աշխատանքներ (մոտ 50 հա)։
Ավելին՝ այստեղ