Մահացել է Գարեգին Տեփանոսյանը
ՀասարակությունՀունիսի 4-ին 29 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և հեռազնման բաժնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գարեգին Տեփանոսյանը: Մահազադը տարածել է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
Գարեգին Տեփանոսյանը ծնվել է 1991թ.-ի դեկտեմբերի 27-ին ք.Երևանում:
2014թ.-ին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետը: 2017թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2011թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում:
Չնայած երիտասարդ տարիքին, Գարեգին Տեփանոսյանը հասցրել է գրանցել բազմաթիվ գիտական ձեռքբերումներ, հեղինակել և համահեղինակել է մի շարք գիտական հոդվածներ, 2021թ.-ին դարձել է ՀՀ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի հաղթող, մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրերի:
Ավելին՝ այստեղ