Լրահոս
Կարևոր


Պայմանագրում փոփոխություններ կարվեն, եւ ՀՀ սահմանների պահպանությունն ամբողջությամբ կհանձնվի ռուսներին

Հասարակություն

«Հրապարակ» -ը գրում է. 

Մոտ օրերս, մեր տեղեկություններով՝ հուլիսի 7-ին, սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Հանդիպման օրակարգի գլխավոր թեման, ոչ պաշտոնական տեղեկություններով, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի (Սոթք-Խոզնավար) հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցն է։

Հիշեցնենք․ մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբերը Գեղարքունիքի ու Սյունիքի կողմից ներխուժել են Հայաստանի տարածք եւ մինչ օրս այնտեղ են, ՀՀ իշխանությունն էլ անզոր գտնվեց՝ նրանց դուրս հանելու մեր սուվերեն տարածքից։ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որտեղից 2 օր առաջ պատասխան հնչեց, որ չեն պատրաստվում միջամտել «սահմանային միջադեպին», քանի որ այն չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, եւ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», -ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ-ին դիմելուց բացի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ մեկ ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «հայելային» սկզբունքով երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից եւ այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, որից հետո այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանի ճշգրտման աշխատանք։ Առաջարկի հանդեպ ԵԱՀԿ ՄԽ երկրներից հետաքրքրություն դրսեւորեց միայն ՌԴ-ն։

Հունիսի 17-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ռուսաստանցի իր պաշտոնակիցը քննարկել են ՌԴ սահմանապահների տեղակայման հարցը, եւ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը հենց խնդրի առարկայական քննարկումն է, որից հետո այն գործնական տեսք կստանա, եւ խաղաղապահները կտեղակայվեն Գեղարքունիքի հատվածում։ Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին անաղմուկ սղղացնել հետպատերազմական հերթական ապօրինությունը՝ առանց խորհրդարանի վավերացման ու ՍԴ կարծիքը ստանալու կյանքի կոչել միջպետական նոր պայմանագիրը, տեղակայել ռուս սահմանապահներ։ 

Նախկին անատամ խորհրդարանական ընդդիմությունն այլեւս անցյալում է, եւ նրանց տեղն ավելի ռադիկալ ընդդիմությունն է զբաղեցրել։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ռուս սահմանապահներ տեղակայվեցին Սյունիքում (Տեղ-Լաչինի միջանցքի հատվածում եւ Սըղըրթ բարձունքում, որը Զանգելանի սահմանակիցն է), կրկին աղմուկ բարձրացավ, որ Փաշինյանը գործող պայմանագրում առանց փոփոխության գնացել է այդ քայլին՝ թույլ տալով հերթական հակաօրինական գործողությունը։ Խոսքը վերաբերում է 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրին, որով հիմք է դրվել մեր երկրում ռուս սահմանապահների ներկայությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք են իրականացրել Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ սահմանների պահպանությունը, ինչպես խորհրդային տարիներին, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները ԽՍՀՄ արտաքին սահմաններն էին: 

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում:

3-րդ հոդվածում ասվում է. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Բայց ստացվում է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո  տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին (Սյունիքի հատվածում)՝ խախտելով միջպետական պայմանագրի երրորդ կետը, որը հստակ նշում է, որ տեղակայվում են Թուրքիայի եւ Իրանի սահմանի երկայնքով։ Իհարկե, ռուսների ներկայությունը ոչ թե ինքնիրավչություն է, այլ համաձայնեցված է ՀՀ ներկա իշխանությունների հետ, հենց նրանք հարկ չհամարեցին միջպետական պայմանագրում համապատասխան փոփոխություններ անել եւ առաջնորդվեցին ավելի ցածր իրաբանական կարգավիճակ ունեցող փաստաթղթով, ինչպիսին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։ Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասում է, որ միջպետական պայմանագրերում փոփոխությունները եւս պետք է անցնեն նույն ընթացակարգեր, ինչ պայմանագրերը․ «Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որ փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը, որից հետո խորհրդարանը վավերացնի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ»։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո ռուս սահմանապահների 5 հենակետ է ավելացել՝  Երասխում, Պարույր Սեւակում (Արարատի մարզ), Տեղում, Մեղրիում եւ Սըղըրթում (Սյունիքի մարզ): Եթե Երասխը, Պարույր Սեւակն ու Մեղրին սահմանակից են Նախիջեւանին, ապա Տեղը, Սըղըրթ բարձունքը գտնվում են Սյունիքում, առաջինը Հայաստանը կապում է Արցախին, երկրորդը՝ Զանգելանի շրջանի (Ադրբեջան) սահմանագծին։

ԱԱԾ-ն, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, թե ինչ հիմքով են տեղակայվել այդ հենակետերը, պարզաբանում էր տարածել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Խոսքը 9-րդ կետի մասին է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:  

Ավելին՝ այստեղ 

 

Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ»