«Ժողովուրդ». Փաշինյանը որոշել է մայր բուհի «հարցերը լուծել»
Հասարակություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ինչ անում է Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ու կառավարման թնջուկը լուծելու համար: Բանն այն է, որ մայր բուհը մեկ տարուց ավելի անգամ խորհրդի կազմ չուներ, ու հետեւաբար ոչ էլ ԵՊՀ ռեկտոր էին կարողանում ընտրել:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ է՝ քննարկում էր ԵՊՀ խորհրդի երեք անդամների նշանակման հարցը ու ի վերջո որոշում է կայացրել. այդ կարագվիճակում կնշանակվեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Իշխանությունն այս նշանակումով նպատակ ունի մայր բուհի «հարցերը լուծել» : Ի դեպ, իշխանությունը զղջացել է եւ Վահրամ Դումանյանին ռեկտոր նշանակելու որոշումից հետ է կանգնել, հիմա նաեւ այդ հարցում փնտրտուքների մեջ է:
Ավելին՝ այստեղ