Եղանակի մասին
ՀասարակությունԱրարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հուլիսի 5-10-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում հուլիսի 5-6-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 7-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Ավելին՝ այստեղ