«Մենք կվերադարձնենք այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում». ադրբեջանցի ԿՎՆ-շիկը աչք է դրել Երևանի վրա
Հասարակություն«Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) «Տղաներ Բաքվից» թիմի անդամ Բահրամ Բագիրզադեն հիմա էլ աչք է դրել Երևանի վրա: Նա Ինստագրամի իր էջում օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշիից լուսանկար է հրապարակել և գրառում կատարել` մ.թ.ա. 782 թվականին հիմնադրված ՀՀ մայրաքաղաքն անվանելով «ադրբեջանական» և հայտարարելով, թե «կվերադարձնեն» այն:
Բագիրզադեի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Մանկուց երազել եմ այցելել Իրևան: Մայրս ինձ շատ բան է պատմել կարմիր տուֆից կառուցված այս առասպելական գեղեցիկ ադրբեջանական քաղաքի մասին, որտեղ ժամանակին բնակվում էին իմ հարազատներ Քաջարներն ու Աֆշարները, ովքեր Հարավային Ադրբեջանից տեղափոխվել էին Իրևան: Ինձ հատկապես դուր եկան բերդի մասին պատմությունները, որը կանգնեցվել է 1515 թվականին Ադրբեջանի Սեֆյան կայսրության տիրակալ Շահ Իսմայիլ I Սաֆավի հրամանով:
Ավելին՝ այստեղ