Վարորդներ բռնվեք. նոր օրենքը մտավ ուժի մեջ
ՀասարակությունԸնդամենը մի քանի օրից՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում բջջային հավելվածի միջոցով երթևեկության կանոնների խախտման մասին հաղորդում տալու կարգը։ Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից ճանապարհային երթևեկությունը խախտող վարորդներին քաղաքացիները կարող են նկարահանել ու ներկայացնել իրավապահներին: Արդյոունքում ստացվում է, որ մեր հանրապետությունում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կարող են արձանագրել ոչ միայն տեսախցիկները, այլեւ ցանկացած անձ, ով ունի տեսանկարահանող ու լուսանկարահանող որեւէ սարքավորում։ Հուլիսի 1-ից քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության է ենթարկում խախտում կատարողին: Ընդ որում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել այդ հավելվածում, եթե տեսնի իրավախախտում, կարող է ուղիղ կապով այդ խախտումը փոխանցել ոստիկանությանը:
Ավելին՝ այստեղ