33-ամյա տղամարդու դին գտել են կախված վիճակում. Ոստիկանությանն ահազանգել է կինը
Հասարակություն2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում: Դիակի զննությամբ արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելին՝ այստեղ