Լրահոս
Կարևոր


Ալիևը ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից․մենք պետք է շտապենք. Բաբայան

Հասարակություն

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում Բաբայանն անդրադառնում է ռուսական շրջանակների հետ իր փոխհարաբերություններին․

 
 «Ե՛վ վերջին պատերազմը, և՛ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական առաջնորդներին, ովքեր վայելում են բնակչության մեծ մասի վստահությունն ու դրական վերաբերմունքը:

Ռուսաստանի պարագայում այս կանոնը չգործեց, քանի որ բացի հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, այստեղ ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը, ռուսական պետական շահի հետ ոչ մի առնչություն չունենող: Արցախյան ընտրություններից առաջ ինձ է դիմել հենց այդ 5-րդ շարասյունը, որպեսզի աջակցեմ ու առաջ մղեմ նրանց թեկնածու Վիտալի Բալասանյանին: Վերջինս բավականին ենթարկվող ու կառավարելի անձնավորություն է, ինչն էլ վկայում է, որ նա կդառնա հարմար տեղական կամակատար և կիրագործի Արցախը Հայաստանից տարանջատելու ծրագիրը: Միակ խնդիրը նրա ցածր վարկանիշն էր բնակչության մոտ:

Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միևնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում նաև քոչարյանա-սերժական շահերը: Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից:

Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաև զրկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ, այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն կողմ նրանք չեն անցնի: Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը:

Այնուամենայնիվ, ես չեմ զղջացել իմ որոշման համար` նույնիսկ նման գին վճարելով: Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ընդունում եմ քաղաքական ու պետական գործչի միայն մեկ՝ հայամետ դիրքորոշում և այլ վարքագիծ ինձ համար անընդունելի է: Այո, ես միշտ ընդգծել եմ, որ մեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով, մենք կոչված ենք Ռուսաստանի հետ գործընկերության, բայց այդ գործընկերությունը պետք է իսկապես լինի հավասարազոր: Ես միշտ բաց եմ արտահայտվել և, եթե քննադատել եմ Ռուսաստանին, ապա միացյալ Հայրենիքիս ուղղված սխալ գործողությունների և որոշումների պատճառով:

Եվ եթե ես միշտ պատրաստ եմ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչների հետ երկխոսության ու համագործակցության, ապա 5-րդ շարասյունների հետ խոսելու բան չունեմ: Վերջերս տեղի ունեցած Հայաստանի խորհրդարանական ընտրություններին այդ խմբերը կրկին ակտիվացել են: Ավելին, այսօր նրանք բաժանվել են բազմաթիվ ճյուղերի, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջինն ապացուցել իր ռուսամետ կողմնորոշումը` չխորշելով անգամ հայ ժողովրդի և պետության շահերը ոտնահարելուց: Իհարկե, կարող եմ այդ` բազմիցս վերավաճառված խմբերին, խորհուրդ տալ դադարեցնել իրենց անձնական շահերը Ռուսաստանի պետական շահ ներկայացնելուց, բայց հասկանում եմ, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է:

Ավելին՝ այստեղ

Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծԱյսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանՌուսաստանը բազմաթիվ անհամաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ․ անհրաժեշտ է քննարկել, թե ինչպես են նրանք պատկերացնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան․ ԼավրովՎերացվել է Ալափարս գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումըԷժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ»