Միջադեպ սահմանին. Սյունիքի մարզում թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը
ՀասարակությունՏեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են Անդրուն քարեր անվանյալ դաշտամաս՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։
Ավելին՝ այստեղ