Ռամզան Կադիրովը կրկին կառաջադրվի Չեչնիայի նախագահի պաշտոնում
ՀասարակությունՉեչնիայի Հանրապետության ներկայիս նախագահ Ռամզան Կադիրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տարածաշրջանի ժողովուրդների համագումարի մասնակիցներին ուղղված ուղերձում ասված խոսքերից հետո որոշում է կայացրել կրկին առաջադրվել Չեչնիայի նախագահի պաշտոնում, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության տարածաշրջանային կառույցը Կադիրովի թեկնածությունն առաջադրել էր նախագահության նոր ժամկետի համար, իսկ քվեարկության արդյունում նրա թեկնածությանը հավանություն էր տրվել միաձայն:
Ավելին՝ այստեղ