«Գերության մեջ գտնվող Գևորգ Սուջյանի մասին...»
ՀասարակությունԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Գերության մեջ գտնվող Գևորգ Սուջյանի մասին...
Վերջին 7 ամիսների ընթացքում պարբերաբար փորձում էի անել այս գրառումը ու ամեն անգամ չէի կարողանում վերջացնել։ Փորձեմ նկարագրել Գևորգին, որ լավ պատկերացնեք, թե ով է հիմա գտնվում Բաքվի բանտում։
Գևը, լինելով նախկինում բռնցքամարտիկ, ունի անկոտրում կամք և նպատակասլացություն։ Չի վախենում առաջինը լինելուց և չի հուսալքվում որևէ դժվարությանը հանդիպելիս։ Գևը մի առանձնահատկություն ունի՝ իր աչքերը միշտ փայլում են, միշտ դրական է տրամադրված ապագայի նկատմամբ և վստահ եմ, հիմա էլ այնտեղ նստած՝ նույն փայլող աչքերով է նայում ապագային։ Մի գրառմամբ դժվար է նկարագրել իրեն, պետք է անպայման շփված լինեք հետը, որ պատկերացնեք։
Գևի հետ ծանոթացա, երբ ինքը ոգևորված լինելով 2018թ. գործընթացներից, գլխավորել և կազմակերպել էր Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի ցույցերը՝ ի աջակցություն ՀՀ-ում տեղի ունեցող հայտնի պրոցեսներին։ 2018-2019 թթ-ին մի քանի անգամ ՀՀ էր եկել աջակցելու փոփոխություններին և ի վերջո իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց մշտական բնակության։ Այստեղ ստեղծելով հասարակական կազմակերպություն՝ օգնում էր սոցիալապես դժվար կացության մեջ գտնվող ընտանիքներին, իսկ պատերազմի օրերին անընդմեջ առաջնագիծ աջակցություն տանում զինվորներին և արցախցիններին։
Ավելին՝ այստեղ