Ռազմիկ Մախմուրյանը զոհվեց նոյեմբերի 9-ին, Շուռնուխի մատույցներում, հրադադարից 2 ժամ առաջ
ՀասարակությունՌազմիկ Արսենի Մախմուրյանը ծնվել էր 2002 թ․-ի մայիսի 16-ին, Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Բնույթով անսահման համբերատար ու զուսպ, Մախմուրյանների օրինակելի ընտանիքի միակ արու զավակ Ռազմիկը ՀՀ Պաշտպանության բանակ էր զորակոչվել 2020թ․-ի օգոստոսի 10-ին։ Եվ որքա՜ն էին ուրախացել հարազատները, երբ վիճակահանությամբ պարզվել էր, որ ծառայելու է Վայքի զորամասում։ Բայց ով իմանար, որ ծառայության անցնելուց մեկ ամիս անց պայթելու էր պատերազմի բոթը, որին իր ուղիղ ու կարևոր մասնակցությունը պիտի ունենար նաև Ռազմիկը, և ո՜վ իմանար, որ բոլորի համար դեռ երեխա Ռազմիկին այսքա՜ն հասունացնելու է այդ չարաբաստիկ կռիվը։
Լինելով վարորդ, իր «Ուրալ»-ով այն աստիճան հմուտ մանևրելով է զենք մատակարարել ռազմաճակատ, որ նույնիսկ ամենափորձառու վարորդներն էին դժվարությամբ կարողանում։ Պատմում են, որ, պատահել է՝ գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու իրեն անծանոթ ճանապարհներով զենք է հասցրել դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու նպատակով։ Հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյուն, առաջին հարվածից ոչնչացրել է թշնամական մեկ ՏՕՍ համակարգ։ Մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել, որ տղերքը սոված չմնան։
Ավելին ՝ այստեղ