«Զղջում եմ իմ կատարած սխալ քայլի համար». Վաղինակ Շուշանյանը ներողություն է խնդրել ծնող հայհոյելու համար
ՀասարակությունՀարգելի Հայ ժողովուրդ՝
Չունենալով որևէ կուսակցական պատկանելիություն,լինելով ուղղակի սովորական հայ քաղաքացի,ով ծառայած չլինելով հայոց բանակում՝ անցած տարի մասնակցել է 44 օրյա պատերազմին ու տպավորություններն ու զգացողությունները իրոք որ սարսափեցնող են եղել: Պատերազմում կորցրած ընկերների կորստի ցավն ինչ խոսք անասելի է: Ու հենց դա էր պատճառը, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ երեկ տպավորությունների ու ցավի մեջ ոչ պարկեշտ՝ հայհոյախառը գրառում եմ կատարել իմ էջում ու ոչ գիտակցաբար վիրավորել եմ իմ ժողովրդին,իմ Հայ ժողովրդին ու կապ չունի թե նրանք ինչ կուսակցական պատկանելիություն ունեն: Նրանք իմ մի մասնիկն են և ես գիտակցում ու զղջում եմ իմ կատարած սխալ քայլի համար:
Գիտակցելով,որ ոչ բոլորը ըմբռնումով կարող են մոտենալ, այնուամենայնիվ հարկ եմ համարում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել այնպես,ինչպես վիրավորել եմ:
Ավելին ՝ այստեղ